Ավանս՝ Արարատ Միրզոյանին. Ինչու է ԲՀԿ-ն կողմ քվեարկել ԱԺ նախագահի ընտրությանը

«Եթե «Լուսավոր Հայաստանը» որևէ վերապահում ուներ ընտրությունների արդյունքների հետ կապված, կարծում եմ, ՀՀ օրենսդրությունը թույլ տալիս է, որ այդ ընտրությունների արդյունքները բողոքարկվեին ու վիճարկվեին, կամ որևէ ընտրատեղմասում ԼՀ արձանագրություն կազմեր ընտրությունների խեղաթյուրված արդյունքների վերաբերյալ: Ես որքան տեղյակ եմ՝ որևէ նման արձանագրություն չկա»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդոմն Մարուքյանի հայտարարությանը, թե դեռ հարց է՝ ով ինչպես է ձայներ հավաքել ընտրություններում:

Ըստ նրա՝ և՛ «Լուսավոր Հայաստանը», և՛ ԲՀԿ-ն, և՛ «Իմ քայլն» ընդունել են ընտրությունների արդյունքները:

Անդրադառնալով ԲՀԿ կողմից ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանին կողմ քվեարկելու փաստին՝ Ն.Զոհրաբյանը նշեց, որ դա ինչ-որ տեղ նաև ավանս էր ԱԺ նախագահին, ով ընդամենը ԱԺ աշխատանքները համակարգողն է լինելու.

«Մենք փորձելու ենք նաև նոր քաղաքական մշակույթ բերել խորհրդարանական հարաբերություններ, և, կներեք, ռինգի, քաղաքական բոքսի, ով է ավելի շատ ընդդիմադիր, ավելի շատ բարձր կբղավի, այդ ժամանակներն անցել են, այդ էջը մենք, համենայն դեպս, ուզում ենք համարել փակված, ուզում ենք անցնել նոր աշխատանքի փուլ և որոշակի քաղաքական մշակույթ փոխել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս