
«Այո, թող Աստվածաշնչից բերեն, բա ինչից բերեն՝ երկար գիշերների՞ց». Վարդան Ղուկասյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դրական է գնահատում երեկ ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի կողմից Հիսուսի խոսքերի մեջբերումը գրաբարով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ղուկասյանը տարակուսանք հայտնեց, թե «հո Ղուրանը չէի՞ն մեջբերելու»:
«Այո, թող Աստվածաշնչից բերեն, բա ինչից բերեն, երկար գիշերների՞ց,- հարցադրում արեց նա:
Դիտարկմանը, թե հասարակությունը չի հասկանում, Վ.Ղուկասյանը պատասխանեց. «Հասարակությունը հասկանում է, սատանեքը չեն հասկանում»: