
Ժամկետային զինծառայողը հափշտակել է սերժանտի ինքնաձիգն ու թաքցրել անտառում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս արտակարգ դեպք է գրանցվել Տավուշի զորամասերից մեկում։ Ժամկետային զինծառայողներից մեկը գիշերը հափշտակել է ծառայակցի՝ սերժանտի ինքնաձիգն ու թաքցրել անտառում։
Չար կատակի արդյունքում սեւ ամպեր են կուտակվել սերժանտի գլխին, քանի որ ինքնաձիգը հայտնաբերվել է միայն օրեր անց։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով հարուցվել է քրեական գործ, որի արդյունքում պարզվել է, որ ոչ թե սերժանտն է կորցրել, այլ հափշտակվել է։ Ինքնաձիգն անտառում թաքցրած զինծառայողը պարզվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին, որ նման դեպք տեղի ունեցել է, զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով: