Բաժիններ՝

Պուտինը հրաժարվել է մեկնել Ստամբուլ. պարզաբանում է Պեսկովը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչու է Պուտինը հրաժարվել մասնակցել Ստամբուլում մայիսի 23-24-ը կայանալիք ՄԱԿ-ի հումանիտար գագաթաժողովին, հայտնում է Lenta.ru-ն:

Պեսկովը բացատրել է, որ Ռուսաստանի նախագահի աշխատանքային գրաֆիկում նման այց նախատեսված չէ: «Ցավոք, գրաֆիկում այդ ուղևորության համար տեղ չկա: Ռուսաստանը կներկայացվի այլ մակարդակով»,- ասել է Պեսկովը:

Ինչպես այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ստամբուլ կմեկնի միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՌԴ արտակարգ իրավիճակների ղեկավարի տեղակալի գլխավորությամբ:

«Մենք մասնակցում ենք լիագումար նիստի ու երկու նախարաարկան կլոր սեղանների, հատուկ թեմատիկ նիստերի»,- ասել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031