Բաժիններ՝

Մերկելը կմեկնի Ստամբուլ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հումանիտար հարցերով համաշխարհային գագաթաժողովին, որը մեկնարկելու է մայիսի 23-ին, հայտնում է TASS-ը:

Նույն օրը նա բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Նման հանդիպում պլանավորված է»,- ասել է նա:
Գերմանիայի կանցլերին այցի ընթացքում ուղեկցելու է երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս