Ադրբեջանի Միլի մեջլիսն ընդունել է համաներման մասին ակտը, այն չի տարածվի քաղբանտարկյալների վրա
Ադրբեջանի Միլի մեջլիսն (խորհրդարան) ընդունել է համաներման մասին ակտը, որը առնչվելու է 10 հազար դատապարտյալի, որոնցից 3500-ը ազատ կարձակվի բանտերից:
«Մայիսի 28-ին Հանրապետության օրվա կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» օրինագիծը խորհրդարանին էր ներկայացվել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի անունից, հայտնում է contact.az-ը:
Կայքը հիշեցնում է, որ համաներման են արժանացել հասարակության համար ոչ մեծ վտանգ ներկայացնող հանցագործություններ կատարած անձինք: Միաժամանակ, կան նաև սահմանափակումներ՝ համաներումը չի տարածվելու ծանր հանցագործություններ կատարած անձանց վրա:
Համաներումը ուժի մեջ կմտնի հուլիսի 15-ին ու կյանքի կկոչվելու 4 տարվա ընթացքում:
Իրավապաշտպանների խոսքով՝ համաներումը գրեթե չի առնչվել քաղբանտարկյալներին:
Սա 2007-ից ի վեր արդեն չորրորդ համաներումն է, որ անցկացվում է Ադրբեջանում: