Բաժիններ՝

Քերին Չավուշօղլուի հետ քննարկել է Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված վիճակը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում այսօր հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, որի ժամանակ քննարկվել են Սիրիան և Իրաքը, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված վիճակը, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:

«Նախարարները քննարկել են Սիրիայում իրավիճակը՝ ընդգծելով այն անհրաժեշտությունը, որ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմին հետևեն բոլոր կողմերը ու իրենց ավանդն ունենան իշխանության փոխանցման քաղաքական գործընթացին»,- հայտնել է Պետդեպը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Իրաքում և տարածաշրջանում ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիան, ինչպես նաև միջազգային ջանքերը՝ կապված փախստականների հետ կապված ճգնաժամի դեմ պայքարում:

«Պետքարտուղարը նաև քննարկել է խոսքի և ազատ ու անկախ ԶԼՄ-ների կարևորությունը»,- հայտնել է Պետդեպարտամենտը:

Թուրքիայում վերջին ամիսներին փակվել կամ պետության վերահսկողության տակ են անցել մի շարք ազդեցիկ լրատվամիջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031