Ալիևն աշխատանքային այցով դարձյալ մեկնում է Թուրքիա
Մայիսի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա, որտեղ մայիսի 23-ին անցկացվելու է ՄԱԿ-ի հումանիտար գագաթաժողովը, հայտնում է ANS PRESS-ը:
Գագաթաժողովի աշխատանքներին կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու մի շարք երկրների ղեկավարներ:
Հիշեցնենք, որ Ալիևը Թուրքիա էր այցելել ապրիլի 13-ին՝ Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: