ԵՏՄ-ում պատրաստ է նավթի ընդհանուր շուկայի ստեղծման հայեցակարգը. Բելառուսի վարչապետ
Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունները պատրաստ են անդամ երկրների ղեկավարների հաստատմանն առաջարկել նավթի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը:
«Բառացիորեն մի քանի րոպե առաջ մենք ավարտեցինք նավթի ու նավթամթերքի գնագոյացման հարցով հրավիրված նեղ ձևաչափով նիստը ԵՏՄ-ի շրջանակում, և մենք հուսով ենք, որ գտել ենք ընդհանուր մոտեցումներ կողմերի համար ընդունելի կետերը վերջնականապես ձևավորելու համար, որպեսզի անդամ երկրների ղեկավարներին հաղորդվի այդ հայեցակարգի պատրաստ լինելը»,- ասել է Կոբյակովը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում։