Բաժիններ՝

Ադրբեջանն աշխատում է հեռահար գործողության օպերատիվ-տակտիկական հրթիռներ ձեռք բերելու ուղղությամբ

Ադրբեջանն աշխատում է գործողության հեռահար շառավիղ ունեցող օպերատիվ-տակտիկական հրթիռների ձեռքբերման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի հրթիռային և հրետանային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Զահիդ Հուսեյնովը:

«Ադրբեջանի զինված ուժերն աշխատում են գործողության հեռահար շառավղով օպերատիվ-տակտիկական հրթիռների ձեռքբերման ուղղությամբ»,- հայտարարել է Հուսեյնովն ադրբեջանական AzeriDefence ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:
Նա հայտնել է, որ Ադրբեջանը պետք է գնի 200, 300 և 500 կիլոմետր գործողության շառավղով օպերատիվ-տակտիկական հրթիռներ:

«Մենք պատերազմել չենք ցանկանում ինչ-որ պետության հետ: Սակայն, ինչպես ասում են, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,-հայտարարել է նա:
«Մենք կարող ենք դիպուկ հարվածներ հասցնել թշնամու ցանկացած օբյեկտի: Եթե գերագույն հրամանատարը հրամայի, մենք կարող ենք հարվածել նաև Երևանին»,- ասել է Հուսեյնովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս