
Ստալոնեն իրեն մոլախոտ է անվանել վարդ-դուստրերի կողքին

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն իր Instagram-հաշվի բաժանորդներին լուսանկար է ցուցադրել, որտեղ պատկերված է իր երեք դուստրերի հետ: «Երեք վարդ եւ մեկ մոլախոտ»,- լուսանկարն այսպես է մակագրել Ստալոնեն:
Սոցցանցում հրապարակված կադրում 69-ամյա Ստալոնեն լուսանկարված է զավակների՝ Սքառլեթի (14 տարեկան), Սոֆյայի (20) եւ Սիսթինի (18) հետ:
Նյութը գրելու պահին լուսանկարը գրեթե 52 հազար լայք էր ստացել:
Ստալոնեի Instagram-հաշվին բաժանորդագրված է 1,1 մլն օգտատեր:
Սքառլեթը, Սոֆյան եւ Սիսթինը մոդել Ջենիֆեր Ֆլավինի հետ կինոաստղի երրորդ ամուսնությունից ծնված դուստրերն են: Կինը Ստալոնեից փոքր Է 22 տարով: Զույգն ամուսնացել է 1997 թվականին: Դերասանը նաեւ երկու որդի ունի առաջին կնոջից՝ ամերիկացի դերասանուհի Սաշա Զաքից: Դանիացի մոդել Բրիգիթ Նիլսենի հետ նրա երկրորդ ամուսնությունն անզավակ է եղել: