Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Մարտին Մխիթարյան:
Ելնելով վերոգրյալից, Գլխավոր վարչությունը ոչ միայն չի կիսում Հանրային խորհրդի հաղորդակցության մեջ նշված տեսակետը՝ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում ԻԿԱՕ պահանջներին», այլ նաև համարում է այն անընդունելի։
EgyptAir-ի ինքնաթիռի զոհերի աճյունների փորձաքննության արդյունքները վկայում են, որ ինքնաթիռում պայթյուն է որոտացել: AP գործակալության հետ նման կարծիք են հայտնել եգիպտական ծառայությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցել են ավիաաղետի զոհերի աճյունամասերի զննությանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Գործարար խորհրդի նախագահ: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատի՝ «Աթամեքեն»-ի վարչության նախագահ Աբլայ Միրզահմետովը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հաստատել է Թուրքիայի նոր՝ 65-րդ կառավարության կազմը, որը ներկայացրել էր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Հպարտանում ենք ապրիլյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի պետական կառույցների կազմակերպվածությամբ և Պաշտպանության բանակի ցուցաբերած արիությամբ, անձնազոհությամբ ու հաղթական ոգով և մեր ողջ ժողովրդի դրսևորած միասնականությամբ:
Հանրապետության տարածքում այսօր գործում է սևծովյան հերթական ցիկլոնը, որը մեր երկրի տարածքում կլինի մինչև մայիսի 28-ը ներառյալ:
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը չի պլանավորում հերթական անգամ նվազեցնել Ադրբեջանի վարկանիշը:
Թուրքիայի նոր՝ 65-րդ կառավարության կազմը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է «Հուրիեթ» թերթը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Բինալի Յըլդըրըմն այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի նրան փոխանցի Թուրքիայի նոր կառավարության ցուցակը:
ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի հարցով զեկուցողները հունիսի կեսին կժամանեն Ադրբեջան: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած 7 քաղաքացի բուժումը շարունակում է Գյումրու բժշկական կենտրոնում:
Թուրքիայի և Եվրամիության միջև առանց վիզային ռեժիմը ուժի մեջ չի մտնի հուլիսի 1-ից: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է euroline.ge-ն:
Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով վնաս է պատճառվել նաև ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքին։
Ֆրանսիայում բացվել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևի՝ PYD-ի ներկայացուցչությունը:
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարությունն ու գերմանական DHL ընկերության ղեկավարությունը պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանում ստեղծել խոշոր լոգիստիկական հանգույց, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով ՓԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովին:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վիկ (Վախթանգ) Դարչինյանը այս օրերին գտնվում է Արցախում:
Այսօր Հայաստանում կմեկնարկեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները: Դրանցում ներգրավված են կազմակերպության անդամ երկրների ներքին գործերի մարմինների և ոստիկանության ստորաբաժանումները, որոնք ընդգրկված են Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմում, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ՀՀ ոստիկանությանը:
18-ամյա զինվորը մարտի սկզբին ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում։
Ստամբուլում ընթացող Համաշխարհային հումանիտար առաջին գագաթաժողովի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Սիրիայում զինադադարի ռեժիմը կարող է ձախղվել, եթե բռնությունները չդադարեն, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է բարձրացնել Իրանի անդամակցության հարցը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի՝ ՇՀԿ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բախտիար Հաքիմովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երկրապահ կամավորականների միության տեսանյութում ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կենսագրության վերաբերյալ են խոսում Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձորի (Էդլվա ձորակ) գյուղերի բնակիչները:
Սամվել Բաբայանը, Քոչարյանին մի երկու քայլ ուղեկցելուց հետո, կտրուկ շրջվեց, մոտեցավ ամբիոնին եւ կարգադրեց, որ հեռուստատեսության «չախկուչուխկը հավաքեն, ս…իրները քաշեն»։ Ու սկսե՛ց։
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի երեկ ստորագրած հրամանի համաձայն՝ ոստիկանության փոխգնդապետ Արա Պողոսյանը երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջբաժնի պետի պաշտոնից:
EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռը չի փոխել կուրսը մինչ Միջերկրական ծովն ընկնելը, կարծում են Եգիպտոսի քաղավիացիայի ներկայացուցիչները: Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը պնդում էր, որ ինքնաթիռը 90 աստիճանով շրջվել է դեպի ձախ, իսկ մինչ ընկնելը 360 աստիճանով թեքվել աջ ու կտրուկ ցած իջել ավելի քան 7600 մետրով:
Սիրիայի Ջաբլա և Տարտուս քաղաքներում՝ ռուսական ռազմաբազաների հարևանությամբ տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120-ը, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մայիսի 24-ին, ժամը 09.30-ից մինչև ժամը 09.51-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 400 կրակոց:
Հունաստանի իշխանությունները սկսել են փախստականների խոշորագույն Իդոմենի ճամբարի բնակիչների տարհանումը: Ճամբարը սահմանակից է Մակեդոնիային, հայտնում է BBC-ն: