Հյուսիսային Կորեան սպառնացել է հարված հասցնել ԱՄՆ-ի բազաներին
Հյուսիսային Կորեան պատրաստ է սադրանքի դեպքում հարված հասցնել ամերիկյան բազաներին: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցիչը, տեղեկացնում է TASS-ը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ օբյեկտները, այդ թվում՝ Գուամի «Անդերսոն» ռազմաօդային բազան, որտեղից թռիչքներ են իրականացնում B-52 ռմբակոծիչները, ինչպես նաև սուզանավերի բազան «գտնվում են Կորեայի ժողովրդական բանակի թիրախի ներքո»:
Հայտարարությունը հրապարակվել է՝ կապված Mississippi ամերիկյան ատոմային սուզանավի՝ հարավկորեական Պուսան նավահանգիստ մուտք գործելու փաստի հետ, ինչպես նաև Գուամում ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող զորավարժությունների հետ:
Հյուսիսային Կորեայում համարում են, որ զորավարժությունները «ուժեղացնում են Կորեական թերակղզում միջուկային պատերազմի սպառնալիքը»: