Ջեյմս «արքան» հարազատ «Քլիվլենդ Կավալյերսի» հետ հաղթեց NBA-ում
NBA-ում ավարտվեց գերեզրափակիչ 7-րդ դիմակայությունը «Քլիվլենդ Կավալյերս»-ի և «Գոլդեն Սթեյթ Վորիորսի» միջև: «Քլիվլենդը» ամբողջ դիմակայության ընթացքում գտնվում էր հետապնդողի կարգավիճակում: «Գոլդեն Սթեյթ»-ին սերիայում 5-րդ խաղից առաջ ընդամենը մեկ հաղթանակի խնդիր ուներ: Ինչպես ցույց տվեց հետագա ընթացքը՝ հենց այ ս հանգամանքը չար կատակ խաղաց «Սթեյթ»-ի բասկետբոլիստների գլխին:
Նախ «Քլիվլենդ»-ը կրճատեց հաշվի տարբերությունը, այնուհետև հավասարեցրեց, և բանը հասավ վճռական խաղի:
«Քլիվլենդ Կավալյերս»-«Գոլդեն Սթեյթ Վորիորս» 7-րդ դիմակայությունն ավարտվել է «Քլիվլենդի» հաղթանակով` 93-89 հաշվով:
Խաղը կայացավ «Գոլդեն Սթեյթ»-ի հարկի տակ: Նախորդ բոլոր դիմակայությունները ավելի արդյունավետ ելք էին ունեցել: Այս անգամ լարվածությունն ասաց իր խոսքը, և թիմերը ավելի համեստ գործեցին խաղադաշտում: Հաջողությունը մի փոքր «Քլիվլենդի» կողմն էր, որը թիմին պարգևեց չեմպիոնական տիտղոս: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Սթեյթի» կենտրոնական Դրեյմոն Գրինն էր, որը վաստակեց 32 միավոր: «Կավալյերսի» հաղթաթուղթը թիմային խաղն էր և Լեբրոն Ջեյմսի վաստակած 27 միավորները:
Այսպիսով, «Քլիվլենդ Կավալյերս»-ը արեց անհնարինը և դարձավ NBA-ի նոր չեմպիոն: