Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելով Հանրապետության օրվա կապակցությամբ:
«Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը մնում է ծանր։
50-ամյա իտալացու դեմ հայց Է ներկայացրել նրա նախկին կինը: Սակայն դատավոր Կիարա Բիտոցին պատասխանողի կողմն է բռնել: Նրա խոսքով՝ տղամարդն իրավունք ունի ալիմենտն ուտելիքով վճարել, եթե նրա աշխատավարձը բավարար չԷ դստերը պահելու ծախսերը հոգալու համար:
Ադրբեջանի Հանրապետությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքից կգնի մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ոսկու 6 հանքերը, որոնք նրանք կոռուպցիոն ճանապարհով երկրից հափշտակել էին 10 տարի առաջ, գրում է Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած Գյումրու բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղաքացիների առողջական վիճակը միջին ծանրության է:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մայիսի 23-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
«Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա մարտահրավերներին դիմակայելու համար առանցքային նշանակություն ունի Առաջին Հանրապետության օրվա խորհրդի բարձր գիտակցումը որպես հայոց պետականության հետագա ամրապնդման հրամայական», – իր խոսքում ընդգծել է Օլեգ Եսայանը:
Ներկայացնում ենք հայազգի արվեստագետ, քանդակագործ Վիգեն Ավետիսի մասին իտալական Toscana Oggi թերթի՝ սույն թվականի մայիսի 22-ի հրապարակումը, որը մեծ արձագանք է գտել իտալական մամուլում և հասարակական լայն շրջանակներում։ Հոդվածի ամբողջական տեքստը ներկայացնում ենք հայերեն՝ Գրիգոր Ղազարյանի թարգմանությամբ։
Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Այսօր՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակը հագեցվում է տեխնիկական միջոցներով: «Գիշերային և ցերեկային, է ջերմատեսիլ համապատասխան սարքավորումներ են տեղադրվում, որ մարտական հերթապահության ժամանակ խնդիրների կատարումն ավելի հստակ լինի»,- ասաց Օհանյանը:
19-ամյա Վահե Եղոյանը քաջաբար կռվել է քառօրյա պատերազմում: Զոհվել է նախօրեին՝ «հրադադարի» ժամանակ:
Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին: Դատը մեկ ամսով հետաձգելու պատճառը Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների կողմից ՌԴ ուղղված քաղհայցի թարգմանությունն ու հասցեատիրոջը ներկայացնելն է: Քաղհայցի միջնորդությունը ներկայացրեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Արամազդ Կիվիրյանը, ով դատարանի որոշմամբ այսուհետ կպաշտպանի Ավետիսյանների դուստր Անահիտ Կոշտոյանի շահերը:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն այսօր Բաքվում ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններին, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության կայքին:
ԿԲ-ն դա պայմանավորում է ներքին պահանջարկի կրճատմամբ և ձեռնարկությունների վարկավորման թուլացմամբ
«Այդ ընթացքում հեռուստացույցը միացրած էր ու գովազդ էր, Պերմյակովը նույնիսկ քմծիծաղ տվեց, պատկերացրեք` ոճրագործություն կատարողը ծիծաղեց»,- նշեց վկան:
Դիլիջան քաղաքում մայիսի 28-ին, UWC Dilijan քոլեջի առաջին շրջանավարտների ավարտականի օրը, կկայանա UWC Dilijan քոլեջի հիմնադիր-գործընկեր ռուսաստանցի հայտնի գործարար եւ բարերար, երաժիշտ Վլադիմիր Ավետիսյանի եւ D’Black Blues Orchestra խմբի համերգը:
Այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հայտնի դերասան Հովհաննես Ազոյանի «Lexus» մակնիշի մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ: ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո Հովհաննես Ազոյանին ենթարկել են բժշկական փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բացասաբար չեն ազդում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:
Երևանի դպրոցներում մայիսի 27-ին ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը. համար 147 դպրոցում Վերջին դասի և վերջին զանգի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծեն Ադրբեջանն ու Հայաստանը: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության կայքին, այս մասին, պատասխանելով Ադրբեջանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուսանողների հարցերին, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձը Հայաստան ներքաղաքական որոշ շրջանակներում լայն քննարկման թեմա է դարձել՝ առաջացնելով մի շարք հարցեր. ինչո՞ւ նա այսքան ժամանակ դրսում ապրելուց հետո վերադարձավ, ո՞վ է նպաստել նրա վերադառնալուն, ի՞նչ կարող է նա անել ԼՂՀ-ում այս ընթացքում, այն դեպքում, երբ որևէ լծակ չունի, և այլն:
Մայիսի 27-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Քարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այն օրը, երբ ԱՄՆ-ը միջուկային հարված հասցրեց Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքին, աշխարհն ընդմիշտ փոխվեց»,- ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Հիրոսիմայի Խաղաղության պուրակում:
Մայիսի 28-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին և հունիսի 1-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին արգելել է 5 տարի ժամկետով մուտք գործել երկիր: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դիտաշտարակի վրա ծառայություն իրականացնող աշխատակցի զգոնության շնորհիվ մայիսի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ոտքերին պոլիէթիլենային երկու փաթեթներ ամրացված աղավնի:
Այսօր հանրապետության ավագ դպրոցներում «Վերջին զանգի» արարողությունն է, և ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
ԱՄՆ հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի 17-ամյա կիսապաշտան Քրիստիան Պուլիշիչը հայտարարել է, որ շատ բան է սովորել իր թիմակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից:
Հայաստանի ռուսական ռազմակայանում ուսուցման ամառային շրջանի սկսվելուց առաջ անցկացվել են համալիր պարապմունքներ՝ նվիրված առօրյա գործունեության պայմաններում եւ մարտական պատրաստության պարապմունքներում անվտանգության պահանջների կատարմանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին Բեռլինում հունիսի 2-ին կընդունի Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: