
«Իտալիայի դեմ՝ 1/8 եզրափակչում. դա այն ճանապարհը չէ, որով մենք կուզենայինք անցնել». Վիսենտե Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ամփոփել է Խորվաթիայի դեմ խաղի արդյունքները (1:2):
«Հանդերձարանում տղաները նստած էին լռության մեջ: Նրանք չեն սիրում պարտվել: Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը: Չափից շատ չեմ արդարանա, բայց մենք վատ չէինք խաղում և միայն վերջնամասում կորցրինք կենտրոնացումը:
Ժամանակ կա քննարկելու Իտալիայի հետ կայանալիք խաղը: Դա այն ճանապարհը չէ, որով մենք կուզենայինք անցնել, բայց սա ֆուտբոլ է: Թվում էր, թե այս խաղում ամեն ինչ մեր հսկողության տակ է: Մենք այդքան վատ չէինք խաղում, բայց հաշիվը ցուցատախտակին է, և պետք է պատրաստվել Իտալիայի հետ խաղին:
Չպահպանեցինք գնդակը և պատրաստ չէինք այն հակահարձակմանը, որի ժամանակ խորվաթները խփեցին հաղթական գոլը: Գիտեինք, որ Պերիշիչը շատ ուժեղ է, բայց ինչ արած: Մենք շարունակում ենք պայքարը: Այո, գնացինք ոչ այն ճանապարհով, բայց դեռ շանս ունենք իրավիճակն ուղղելու համար»,- ասել է Դել Բոսկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը