
Եվրո-2016. Հյուսիսային Իռլանդիան, Հունգարիան և ևս 10 հավաքականներ արդեն փլեյ-օֆֆում են

Մնացել է ընդամենը 4 թափուր տեղ:
Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում կխաղա 18 թիմ: 12 հավաքական արդեն ապահովել են իրենց տեղը մրցաշարի այս փուլում: Դրանք են՝ Ֆրանսիան, Ուելսը, Շվեյցարիան, Անգլիան, Սլովակիան, Գերմանիան, Լեհաստանը, Հյուսիսային Իռլանդիան, Խորվաթիան, Իսպանիան, Իտալիան և Հունգարիան:
1/8 եզրափակչում դեռ կարող են հայտնվել Ալբանիան, Թուրքիան, Բելգիան, Շվեդիան, Իռլանդիան, Իսլանդիան, Պորտուգալիան և Ավստրիան: Ուղեգրեր կհասնեն թվարկված 8 հավաքականներից 4-ին:
Մրցաշարը լքել են արդեն Ռումինիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Չեխիան:
Արդեն հայտնի են 1/8 եզրափակչի 2 զույգ՝ Շվեյցարիա – Լեհաստան, Իտալիա – Իսպանիա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը