Բաժիններ՝

Անդրանիկ Կարապետյանը արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի

Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը խախտումներ էր գրանցել ԱՄՆ­ի Հյուսթոնքաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունում:

Կատարված դոպինգ­թեստերի արդյունքում 24 ծանրորդ որակազրկվել է: Մարզիկների ցանկում է եղել ծանրամարտի 2015 թվականի 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգը: Այս պարագայում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի:

Ինֆորմացիան հայտնում է Հայաստանի Հանարապետության ազգային օլիմպիական կոմիտեն:

Հյուսթոնում նույն արդյունքը գրանցել էր նաև աշխարհի փոխչեմպիոն եգիպտացի Մահմուդ Մուհամեդ Ահմեդը: Վերջինս անձնական քաշով ավելի թեթև էր Կարապետյանից: Չեմպիոն էր դարձել Ղազախստանի ներկայացուցիչ Նիժատ Ռահիմովը (372 կգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930