Բաժիններ՝

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով 122 ֆուտբոլիստ կարող է զրկվել ԱՊԼ-ում խաղալու թույլտվությունից

Անգլիան կարող է կորցնել լեգեոներների որոշակի մասին:

Ըստ ԱՊԼ-ի կանոնների, ֆուտբոլիստները ոչ ԵՄ երկրներից պետք է վերջին 2 տարիների ընթացքում իրենց հավաքականի կազմում անցկացնեն խաղերի մոտ 30 տոկոսը, որպեսզի Պրեմիեր լիգայում խաղալու թույլտվություն ստանան:

Ֆուտբոլիստներն այն հավաքականներից, որոնք զբաղեցնում են ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 11-20-րդ հորիզոնականները, պետք է անցկացնեն խաղերի 45 տոկոսը: Ինչպես հաղորդում է Get French Football-ը, եթե կանոնները չփոխվեն, ապա ԱՊԼ-ի 122 ֆուտբոլիստ կարող է զրկվել աշխատանքի իրավունքից:
Հինգշաբթի Մեծ Բրիտանիայում կայացավ հանրաքվե՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ:

Ըստ պաշտոնական տվյալների, ԵՄ-ի կազմից դուրս գալու օգտին քվեարկել է բրիտանացիների 51.9 տոկոսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս