
««Ոսկե գնդակը» պետք է ստանա Կրիշտիանու Ռոնալդուն». Պոլ Պոգբա

Անտուան Գրիզմանն աջակցություն չստացավ Ֆրանսիայի հավաքականի իր խաղընկերոջից:
«Ճիշտն ասած, ինձ դուր են գալիս և՛ Մեսսին, և՛ Ռոնալդուն: Անտուան Գրիզմանը նույնպես լավ տարի է անցկացնում: Բայց «Ոսկե գնդակը», իմ կարծիքով, պետք է ստանա Ռոնալդուն: Նա հաղթել է և՛ Չեմպիոնների լիգան, և՛ Եվրո-2016-ը»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Ռոնալդուն «Ոսկե գնդակը» ստացել է 3 անգամ (2008, 2013, 2014): Ամբողջ պատմության ընթացքում նրանից հաճախ մրցանակը ստացել է միայն «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր Լիոնել Մեսսին (2009-2012, 2015):
Չեմպիոնների լիգայի մայիսյան եզրափակչում «Ատլետիկոյի» դեմ խաղում Ռոնալդուն դարձավ վճռորոշ 11-մետրանոցի հեղինակը:
Հուլիսի 10-ին պորտուգալացիները դարձան 2016թ. Եվրոպայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը