Բաժիններ՝

Հայտնի է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության խաղացանկը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կազմել է 2016­-2017 թվականների առաջնությանհանդիպումների օրացույցը: Պրիմերան կմեկնարկի օգոստոսի 21­-ին, իսկ վերջին տուր հանդիպումները կկայանան մայիսի 21-­ին:

Առաջին տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական դաշտում կմրցի «Բետիս»­ի հետ, իսկ Մադրիդի «Ռեալ»­-ը կհյուրընկալվի «Ռեալ Սոսյեդադ»­-ին: «Էլ Կլասիկո»-­ներից առաջինը տեղի կունենա 14­-րդ տուրում Կատալոնիայում, իսկ պատասխան հանդիպումը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում` 33­-րդ տուրի շրջանակում:

Այս մասին հաղորդում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը Պրիմերայի առաջին տուրում կհանդիպեն հետևյալ զույգերը. «Ալավես»­-«Աթլետիկո», «Լեգանես»-«Սելտա», «Օսասունա»-­«Մալագա», «Բարսելոնա»­-«Բետիս», «Ռեալ Սոսյեդադ»-­«Ռեալ Մադրիդ»,
«Վալենսիա»­-«Լաս Պալմաս», «Սեւիլիա»-«Էսպանյոլ», «Դեպորտիվո»-­«Էյբար», «Գրանադա»­-«Վիլյառեալ», «Սպորտինգ»-­«Աթլետիկ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս