Բաժիններ՝

«Մուսան շատ արագ ֆուտբոլիստ է, և կարևոր է ևս մեկ ինքնաթիռ ունենալ թիմում». Կլաուդիո Ռանիերի

Իտալացին դեռ չգիտի, թե ով է ավելի արագ՝ Ահմե՞դը, թե՞ Վարդին:
«Մուսան կարող է ավելացնել արագությունը մեր խաղում: Չգիտեմ, թե արդյո՞ք նա այդքան արագ է, ինչպես Վարդին, բայց Ահմեդը շատ արագավազ ֆուտբոլիստ է:

Կարևոր է ևս մեկ ինքնաթիռ ունենալ թիմում: Երևի հիշում եք, որ մենք թագավորական ռազմաօդային ուժերն ենք և ահա մենք նրանցից ևս մեկին ստորագրեցինք»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում «Լեսթերի» պաշտոնական կայքը:

Մուսան անգլիական ակումբ է տեղափոխվել 19.5 մլն եվրոյով:
Ռուսաստանի առաջնության 2015-16 մրցաշրջանում 23-ամյա հարձակվողն անցկացրել է 30 խաղ, խփել է 13 գնդակ և կատարել է 5 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս