
Անդրիաս Ղուկասյանը դաժան բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից, անհրաժեշտ է իրականացնել ռենգեն հետազոտություն

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձերբակալվածների պահման վայրում պահվող Անդրիաս Ղուկասյանին ցավազրկողներ են տալիս, վիրակապում են բաց վերքերը:
Հիշեցնեմ, որ հուլիսի 29-ի երեկոյան Ա. Ղուկասյանը դաժան բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից, մահակներով բազմաթիվ հարվածներ ստանալով հիմնականում ծնկների հատվածում:
Չնայած այն հանգամանքին, որ Անդրիաս Ղուկասյանի ներկա առողջական վիճակը ակնհայտ է իր հետ առնչվող իրավապահներին, մարմնական վնասվածքների, դրանց ստանալու հանգամանքների մասին նա տեղեկացրել է նաև գրավոր, սակայն մինչ այս պահը Ա. Ղուկասյանը չի ենթարկվել լուրջ բժշկական հետազոտության, ակնհայտ է, որ առողջական վիճակը պարզելու համար խիստ անհրաժեշտ էր առնվազն իրականացնել ռենտգեն հետազոտություն…»: