Բաժիններ՝

Արցախահայերը ստեղծում են Համահայկական ազգային խորհուրդ. մոտ օրերս կգան Երևան

Հայրենակիցներ.

1998թ., 2003թ., 2008թ. ՀՀ նախագահական ընտրակեղծումներն ամրագրելու, հանրության արդարացի բողոքները ճնշելու, Արցախի իշխանությունների կողմից ՀՀ իշխանություններին ավելորդ և հանցավոր աջակցելու նպատակով իբր թե գաղտնի,բայց այսպես կոչված ազատամարտիկներից, բաղկացած ջոկատներ են կազմակերպել ու տարել մայրաքաղաք Երևան: Սա գաղտնիք չէ, այլ արդեն իսկ անցյալի ողբերգական ու դառը ճշմարտություն: Վերջին օրերիս Արցախի ազատամարտի միությունը տվեց իր հերթական,հակապետական,ամոթալի,սակայն հօգուտ հայաստանյան անճարունակ իշխանության հայտարարությունը: Արցախի Ազգային Ժողովի գրեթե բոլոր խմբակցությունները հետևեցին վերոնշյալ միությանը:

Հայենակիցներ.

այս օրերին, երբ սեղանի վրա է դրված տարածքների զիջման հարցը, արցախահայության անվտանգության հարցը, ինչպես նաև առկա փաստ է Հայաստանում բնակչության ծանր սոցիալական վիճակը, իրավունքի, օրենքի ու սահմանադրության կոպիտ ոտնահարումը, ապա մեր ազգի լավագույն տղաները դիմելով ծայրահեղ քայլի, սակայն արդարացիորեն ապստամբել են:

Նրանց միացել է ողջ հայ ժողովրդի ողջամիտ,մտահօգ,արժանի մարդիք: Ցավոք իշխանությունը շարունակում է պատվանդանից չիջնել, ականջալուր չլինել, չերկխոսել ժողովրդի հետ: Փոխարեն որոշել է հատուկ պատժել ժողովրդին, ժողովրդի զավակներով, որպեսզի խարխլի մեր համար այնքան թանկ ազգային-հասարակական համերաշխությունը:

Ուստի պահանջում ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանից կամ հետ վերադարձնել մեր զավակներին Երևանից Արցախ կամ անձամբ հերքել, մեզ հավաստիացնել դրա իրականության հետ չհամընկնելը:

Հայրենակիցներ հայտնում ենք, որ ստեղծված ծանր ու պայթունավտանգ իրավիճակից ելնելով, մի քանի տասնյակ ու ողջախոհ արցախահայեր որոշել ու ստեղծել ենք ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ,որի նպատակն է համախմբել ողջ հայ ժողովրդին,այս վիճակից դուրս գալու, Ազատ Միասնական Հայաստան կերտելու:

Խորհրդի նպատակն է միավորել բոլոր ազգային ու առողջ պետականամետ ուժերին, հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ:Խորհուրդը բաց է բոլոր կուսակցականների, շարժման անդամների, մտահոգների և ընդհանրապես բոլորի համար: Մոտ օրերըս կլինենք Երևանում:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս