Բաժիններ՝

Էրդողանը ներողություն է խնդրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել «Աստծո և ժողովրդի առաջ» այն բանի համար, որ չի կարողացել ավելի վաղ հայտնաբերել դավադիրներին, որոնք երկրում հեղաշրջման փորձ են իրականացրել», հայտնում է RIA Novosti-ն:

«Եթե չլինեին այն միջոցառումները, որոնք մենք ձեռնարկել ենք դեկտեմբերի 17-ից հետո (2013թ., երբ Թուրքիայում կոռուպցիոն ուժեղ սկանդալ ծագեց, որը, ըստ թուրքական իշխանությունների, կազմակերպել էր Ֆեթուլլահ Գյուլենը), հատկապես դատական համակարգում, ռազմական հեղաշրջման փորձն ավելի զանգվածային կլիներ:

Դրանում ներգրավված կլինեին ոչ միայն բանակ ներթափանցած ահաբեկիչները, այլև ոստիկանությունում, դատարաններում գործող նրանց կողմնակիցները, ինչպես նաև պաշտոնյաները: Չնայած դրան, ես, այնուամենայնիվ, վշտացած եմ, որ դավաճանների իրական դեմքը ավելի վաղ չէր պատռվել: Նրանք դեռ պատասխան կտան:

Թող Աստված և իմ ժողովուրդը ներեն մեզ»,- հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայի Կրոնական խորհրդի նիստում:

Նրա խոսքվ` դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում հեղաշրջման փորձին Գյուլենի կողմնակիցների մասնակցությանը:

«Այսուհետ կասկածների ժամանակը մնացել է հետևում, սկսվել է պայքարի փուլն այդ բառի բոլոր իմաստներով, եկել է գործողությունների համար պատասխան տալու ժամանակը»,- հավելել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս