Բաժիններ՝

«ԱՊԼ-ում շատ ավելի դժվար է չեմպիոն դառնալ, քան յուրաքանչյուր այլ լիգայում». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի Պրեմիեր լիգայում առանձնացրել է շատ բարձր մրցակցությունը:

«ԱՊԼ-ում շատ ավելի դժվար է չեմպիոն դառնալ, քան յուրաքանչյուր այլ լիգայում: Այստեղ շատ են թիմերը, որոնք հավակնում են տիտղոսի: Եթե Ձեզ պետք է ամենամեծ մարտահրավերը, ամենադժվար խնդիրը, եկեք Անգլիա: Մյուս երկրներում կա մեկ թիմ, որը և հանդիսանում է գլխավոր ֆավորիտը: Գերմանիայում դա «Բավարիան» է: Եթե ուզում ես անցնել նրան, ապա պետք է գոնե մեկ խաղում հաղթես մյունխենցիներին և միավորներ չկորցնես մյուս թիմերի հետ խաղում, որովհետև «Բավարիան» դրանք երբեք չի կորցնում:

Բայց Անգլիայում բարդության մակարդակը լրիվ այլ է: Այստեղ միանգամից մի քանի թիմ համարում են իրենց համար առաջինը: Այստեղ ամեն ինչ այլ է»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս