Բաժիններ՝

Ռուսաստանցիների մեծ մասը կարծում է, որ վաղ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները

Ռուսաստանցիների մեծ մասը կարծում է, որ դեռ վաղ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի` ռուսական ինքնաթիռը Սիրիայում խոցելու համար ներողություն խնդրելուց հետո: Այս մասին են վկայում «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները:

Նման կարծիք է հայտնել սոցիոլոգների կողմից հարցման ենթարկվածների 47%-ը: Յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի (23%) վստահ է, որ Ռուսաստանը չպետք է վերականգնի Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները, իսկ 19%-ը կարծում է, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը` կարգավորելու դիվանագիտական շփումները:

Հարցվածների կեսից ավելին (56%) լսել են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին, 31%-ը ուշադիր հետևել է իրադարձությունների զարգացմանը, իսկ 13%-ն առաջին անգամ է այդ մասին լսել սոցիոլոգներից:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հասարակության մեջ գերիշխում է Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքը, նշում են սոցիոլոգները` 42%-ը Թուրքիային վերաբերվում է «հիմնականում վատ», իսկ 22%-ը` «շատ վատ»:
«Հիմնականում լավ» և «շատ լավ» է պատասխանել հարցվածների 24%-ը և 1%-ը համապատասխանաբար:

«Լևադա-կենտրոնի» աշխատակիցները հարցախույզն անցկացրել են երկրի 48 շրջաններում` 1600 մարդու շրջանում, որոնց տարիքը գերազանցել է 18-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս