
Տեր Շտեգենը կարող է տեղափոխվել Անգլիա

Չնայած «Բարսելոնայի» դարպասապահների մարզիչը նշել էր, որ կատալոնական ակումբի հիմնական դարպասապահը դառնալու է Մարկ Անդրե Տեր Շտեգենը, մեծ է հավանականությունը, որ գերմանացի դարպասապահը կհեռանա թիմից: Տեր Շտեգենը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Սիթիի» կազմում:
Կատալոնական ակումբը դեմ չէ իր դարպասապահին բաց թողնել: Կա միայն մեկ պայման. անգլիացիները պետք է վճարեն Տեր Շտեգենի հրաժարականի դիմաց:
Ըստ իսպանական մամուլի՝ կատալոնացիները հանգիստ բաց կթողնեն գերմանացի դարպասապահին, քանի որ Կլաուդիո Բրավոն նշել էր, որ կհեռանա, եթե չլինի հիմնական դարպասապահի դերում:
Սիրարփի Աղաբաբյան