Instagram Stories-ն ուղղակի մրցակցության մեջ է մտնում Snapchat-ի հետ
Instagram հանրաճանաչ սոցիալական ցանցը, որը պատկանում է Facebook-ին, գործարկել է Instagram Stories նոր ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում Համացանցում միմյանց կարճ տեսագրություններ հաղորդել, իսկ այնուհետեւ դրանք կցել նկարներ, էմիկոններ եւ տեքստ, տեղեկացնում է BBC-ն:
Snapchat ցանցի նման Instagram-ն այժմ թույլ է տալիս լուսանկարներ եւ տեսագրություններ զետեղել սլայդ-շոուի տեսքով, որը պահպանվում է 24 ժամվա ընթացքում, իսկ այնուհետեւ ավտոմատ կերպով ջնջվում է:
Snapchat-ը, որը հայտնվել է 2011 թվականին, ժողովրդականություն Էր վայելում այսպես կոչված միլենիալների, հատկապես դեռահասների շրջանում, որոնք գնահատում են այս հավելվածին հատուկ ոչ պաշտոնականությունը: Դրանում տեքստերն անհետանում են ընթերցումից անմիջապես հետո, իսկ գրառումները՝ հրապարակումից մեկ օր անց:
Սա վերջին համազարկն է Facrbook-ի, որը 2012 թվականին 1 միլիարդ դոլարով գնել է Instagram-ը, եւ Snapchat-ի միջեւ պատերազմում, որն ընդամենը երեք տարի առաջ մերժել էր 3 միլիարդ դոլարով գնելու Facebook-ի առաջարկությունը:
Snapchat-ը ժողովրդականություն է վայելում երիտասարդների շրջանում, որոնք չեն ցանկանում, որ իրենց կարդան ծնողները, որոնք իրենց հերթին գերադասում են Facebook սոցալական ցանցը, որը 1,7 միլիարդ բաժանորդ ունի: Վերջերս Snapchat-ը ժողովրդականությամբ գերազանցեց Twitter-ին: Նրա շուկայական արժեքը գնահատվում է 18 միլիարդ դոլար:
Instagram Stories նոր հավելվածն առայժմ մատեչելի է սոսկ ԱՄՆ-ում, բայց արդեն առաջիկա շաբաթներին կկայանա դրա գլոբալ պրեմիերան: