Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվում է նախագահական կառավարման մոդել
ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հուլիսի 30-ին հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը եւ հանրաքվեն բաժիններից:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ներկայացված հայեցակարգի, մասնավորապես կառավարման համակարգի տարբերակի հանդեպ, տեղեկացնում ենք, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջարկվել է նախագահական կառավարման մոդել:
Հայեցակարգը հանրապետության նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում մասնագիտական հանձնաժողովը շարունակելու է աշխատանքները՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի վրա:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն