ԵԱՀԿ ՄԽ-ն պարտավորությունների կատարում է ակնկալում հակամարտող կողմերից

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական RIA Novosti գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կողմերից ակնկալում է խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ պարտավորությունների կատարում:

«Չնայած այն բանին, որ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, մենք անհանգստացած ենք հրադադարի ռեժիմի վերջին դեպքերի խախտումների առնչությամբ:

Մենք ակնկալում ենք, որ կողմերը կկատարեն հակամարտության խաղաղ կարգավորման իրենց պարտավորություններն ու կխուսափեն բռնության ցանկացած էսկալացիայից»,- հավելել է Ուորլիքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031