
Դոլարն էժանացել է, եվրոն թանկացել

ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 5-ին, կազմել է 476.02 դրամ։ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ դոլարը դրամի նկատմամբ երեկվա համեմատ փոքր-ինչ արժեզրկվել է՝ 0.15 դրամով։
Եվրոն հակառակը՝ արժևորվել է 0.51 դրամով՝ հասնելով 530.29։
Արժևորվել է նաև ռուսական ռուբլին։ 1 ռուբլին այսօր արժե 7.28 դրամ, որը 0.12-ով բարձր է երեկվա ցուցանիշից։