Բաժիններ՝

Մեսսին կվերադառնա Արգենտինայի հավաքական

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հաջորդ շաբաթ Կատալոնիայի մայրաքաղաքում կհանդիպի Արգենտինայի նոր գլխավոր մարզիչ Էդգարդ Բաուսայի հետ:

Ըստ Ole-ի տեղեկության՝ 29-ամյա ֆուտբոլիստը կհայտարարի ազգային թիմ վերադառնալու իր որոշման մասին: Այսպիսով, Մեսսին օգոստոսի 30-ին կարող է խաղալ 2018թ. Աշխարհի առաջնության Ուրուգվայի դեմ որակավորման խաղում:

Հարձակվողը հայտարարել էր Արգենտինայի հավաքականում կարիերայի ավարտի մասին Կոպա-Ամերիկայի եզրափակչում Չիլիի հավաքականից կրած պարտությունից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031