Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու նախարարության ղեկավար կազմն այսօր այցելել են հատուկ նշանակության ուժերի ուսումնական կենտրոն:
Օգոստոսի 10-ին խաղարկվել է մեդալների 20 հավաքածու: Հայ մարզիկներին մեդալներ նվաճել չհաջողվեց:
Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունը պայմանավորված է ապրիլյան ռազմական գործողությունների բազմակողմանի վերլուծության արդյունքներով:
Այսօր Մարսելի օդանավակայանում Ֆրանսիայի հարավում բռնկված հրդեհների պատճառով սպասվում են չվերթերի հետաձգում և չեղարկումներ:
Սիրիայի Ռաքքա քաղաքը զրկվել է ջրամատակարարումից ռուսական ռմբակոծությունների հետևանքով, Twitter-ում հայտնել են «Ռաքքան սպանում են լռության մեջ» շարժման ակտիվիստները:
Ռուսական «Տու-22Մ3» ռմբակոծիչները բեկորա-ֆուգասային ռազմամթերքով հարվածներ են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:
Այսօրվա դրությամբ առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Մայքլ Ֆելբսը նվաճեց իր անհատական 12-րդ օլիմպիական ոսկին: Դա թույլ տվեց ամերիկացուն հավասարվել Լիոնիդես Ռոդոսցու նվաճմանը, ով դարձել է 12-ակի չեմպիոն մ.թ.ա. 152 թվականին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արզական համայնքի ղեկավարին և նրա տեղակալին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է, որ Հունաստանում Թուրքիայի ռազմական կցորդներն իրեն ընտանիքների հետ միասին փախել են Իտալիա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև քրդական հարցով տարաձայնությունները պահպանվում են, հայտնում է RIA Novosti-ն:
Պուտինին շնորհակալություն, այնուամենայնիվ, պետք է հայտնել։ Նա մի նախադասությամբ տվել է այն, ինչն այդքան անհրաժեշտ է հայ հասարակությանը՝ զբաղմունք ու տեսարաններ։
Օգոստոսի 12-16-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում բանակցություններ վարեցին, որոնք կարելի է առանցքային անվանել Սարգսյանի քաղաքական ճակատագրի համար:
Ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Ռաքա քաղաքի մերձակայքին, որը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
ՖԻՖԱ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն ունի 348 միավոր ու շարունակում է դասակարգման աղյուսակում մնալ 102-րդ տեղում:
Հայ ականավոր մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Անդրանիկի Թալալյանն օգոստոսի 9-ին 88 տարեկանում հեռացել է կյանքից: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Օգոստոսի 11-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վրա աշխատանքը շարունակվում է, գտնվում է չափազանց կարևոր փուլում, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ո՞վ է տարածք հանձնում, ի՞նչ տարածք են հանձնում: Այդ բոլորը շահարկումներ են: Ընդհանրապես տարածքների խնդիր իհարկե գոյություն ունի, բայց դա միակողմանի չէ եւ դժբախտաբար Ադրբեջանին հաջողվել է այդ հարցն այնքան շահարկել, որ մենք կարծես թե կուլ ենք տվել խայծը եւ իրար ուտում ենք չեղած տեղը: Կիկոսի պատմությունն է դարձել՝ տարածքներ կարող է հանձնվեն, բա որ չհանձնեն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կիկոսություն՝ վտանգավոր շահարկումներով լի, հայության միասնականությունը խարխլող:
Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով` օլիմպիական խաղերում Նազիկ Ավդալյանի գրանցած 242 կգ արդյունքը առավելագույնը չէր:
Օգոստոսի 10-ին, ժամը 13-ին, 1979 թ. ծնված Արկադի Բուդանուի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գասպարյան փողոցի թիվ 24 հասցեի մոտ բախվել է երկաթե արգելապատնեշին, այնուհետև էլեկտրասյանն ու գազատար խողովակին և շրջվել:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Կառավարության ղեկավարն օգոստոսի 12-ին Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Օգտվելով պատգամավորական իրենց իրավունքից՝ ԱԺ պատգամավորները պնդել են, որ պետք է տեսակցեն Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, ինչպես նաեւ մի քանի այլ կալանավորված անձանց։ «Նուբարաշեն» քրեակատարողականի պետը, ինչպես նաեւ՝ Քրեակատարողական վարչության ղեկավարությունը հերթական անգամ արգելել է պատգամավորներին տեսակցել կալանավորված անձանց։
Օգոստոսի 11-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է գնալ և նետվել Երևանի Դավիթաշեն կամարջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
RIA Novosti-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներկայացրել է «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական քարոզարշավը, որն ուղղված կլինի քաղաքացիների ներգրավմանը հոկտեմբերի 8-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
Ավարտվեց Ռիո-2016-ի 5-րդ օրը: Ընդհանուր հաշվարկում առաջատարը մնում է ԱՄՆ-ի հավաքականը, Չինաստանը 10 ոսկե մեդալներով զբաղեցնում է 2-րդ տեղը: