Լրատվամիջոցների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ):
«Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է հեռու մնալ կարգավորումից»,- նշել է Բալայանը եւ հավելել. «Չավուշօղլուի նախորդը եւս փորձեր է կատարել խառնվել, բոլորս գիտենք, թե դա ինչով ավարտվեց»:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը միշտ եղել է փոփոխական դաշնակից, հատկապես վերջին ամիսներին, իր խմբագրականում գրում է Financial Times-ը: Բոլորովին վերջերս Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները կարելի էր բնորոշել որպես «սառցե», իսկ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր համերաշխություն է հայտնում Էրդողանին:
Պետք է նշեմ, որ կար երկընտրանք. նույն կարգավիճակով գործունեությունը շարունակել մինչև 2018 թվականը, կամ ռացիոնալ օգտագործել պետական միջոցները` սկսելով բարեփոխումները: Մենք կանգ առանք երկրորդ տարբերակի վրա:
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 10-ին կազմել է 476.25 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Երեկ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը հիշվել է ոչ միայն քաղաքական որոշումներով, այլև անսովոր հուշանվերներով, գրում է mk.ru-ն:
Ձերբակալվել են 2 քաղաքացիներ՝ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու համար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, 2016 թվականի օգոստոսի 10-ին Մհեր Մազմանյանի կնոջը՝ տիկին Արամյանին, ընդունել են վարչական շրջանի աշխատակազմում և քննարկել նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցը:
«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով վերջին երեք նորությունների մասին` կապված Դավիթ Սանասարյանի գործի հետ:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունը մեկնաբանություն է ներկայացրել կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու` հայաստանյան վերջին իրադարձությունների մասին արտահայտությունների վերաբերյալ, հայտնում է RUSARMINFO-ն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ կառավարության ղեկավարին է ներկայացվել ԱԻՆ նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքների ընթացքը:
Տեղի ունեցան «Սինգֆիլդի գավաթ»-ի 5-րդ տուրի հանդիպումները: որում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: 5-րդ տուրում հաղթանակ է տարել միայն Վեսելին Թոփալովը, ում մրցակիցն էր չինացի Դին Լիժենը:
Օգոստոսի 10-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայան գնացող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և շրջվել, գազի խողովակից առկա է արտահոսք հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է օգնություն։
Ֆուտբոլային ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրվում է Մադրիդի «Ռեալ»-ի սուպերգավաթակիր դառնալուն:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին, հայտնում է, որ Իմիշլիի շրջանի տարածքում տեղի ժամանակով ժ. 14:30-ին երկրաշարժ է տեղի ունեցել:
Մայամիի օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել աշխատակիցների համար նախատեսված ավտոկայանատեղիում, հայտնում է NBC Miami հեռուստաալիքը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հավանություն է արժանացրել Սաուդյան Արաբիային մինչև 133 տանկի, 100 գնդացրի և ռազմական նշանակության այլ սպառազինության հնարավոր վաճառքը, որի ընդհանուր գումարը հասնում է 1,15 մլրդ դոլարի: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը:
Կարևոր է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նպաստի տարածաշրջանում կայունությանը և Սիրիայի հակամարտության լուծմանը, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան:
Օգոստոսի 11-15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Սիրիայում պատերազմի ընթացքում սպանվել է շուրջ 500-600 ռուսաստանցի, բրիտանական Sky News հեռուստաալիքին պատմել է ռազմական գործությունների երկու մասնակից:
Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը կարող է տեղի ունենալ ոչ ուշ, քան 2017 թվականի սկիզբը: Այս մասին «Անատոլու» լրատվական գործակալությանը հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստը կարող է անցկացվել 2016 թվականի վերջին, 2017թ. սկզբին:
Տարբեր մերձքաղաքական շրջանակներ, տարիներ շարունակ, ինչ-ինչ մղումներից ելնելով, դավադրական տարբեր տեսությունների հիման վրա փորձել են ստվեր նետել Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) վրա՝ վերագրելով նրան տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների գործիք հանդիսանալու մեղադրանքներ, ընդ որում` այդ մեղադրանքները հնչել են թե՛ արևմտամետ, թե՛ ռուսամետ գունավորումով, որը հասկանալի է, քանի որ ՀԽ-ը մշտապես հանդես է եկել հստակ հայակենտրոն կողմնորոշումով:
Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջան կատարած իր վերջին այցի ժամանակ իրենք բանակցություններ են անցկացրել «Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա» եռակողմ ձևաչափի ստեղծման մասին:
Մինչ Հայաստանի քաղաքական կուսակցությունները պատրաստվում են 2017-ի գարնանը նախատեսված խորհրդարանական ընտրություններին, ԱԺ երկու գումարումներին խորհրդարանում Հայաստանի ընդդիմությունը ներկայացրած «Ժառանգություն» կուսակցությունը վերածվել է իշխանական հարձակումների առանձնակի թիրախի:
Օգոստոսի 10-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. նախնական տվյալներով կա մեկ զոհ:
Օգոստոսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստան այցելած իրանցի գործարարների հետ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վրացական իշխանությունը լավ ռազմավարություն է ընտրել Ռուսաստանի նկատմամբ, ինչը պետք է ավարտվի օկուպացված տարածքների միավորմամբ, գրում է «Գրուզիա օնլայնը»:
«Ռիո-2016»-ում աստիճանաբար թեժանում է պայքարը մեդալային հաշվարկում: Այս պահի դրությամբ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ-ի հավաքականն է: Ամ երիկացիներն այս ընթացքում կարողացել են նվաճել 26 մեդալ, որոնցից ՝ 9 ոսկե, 8 արծաթե և 9 բրոնզե:
Դեսպան Միլսը կարևորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման, երկու երկրների միջև առևտրային ու ներդրումային կապերի ամրապնդման ու խորացման: Դեսպանն առանձնացրել է հատկապես զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը և նշել, որ ներկայում դիտարկվում են նշված ուղղություններով նոր բաղադրիչներ ներառելու հնարավորություններն ու առաջարկները: