Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Մ-6 միջպետական ճանապարհի Շնող գյուղի խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի արգելապատնեշին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բրիտանական «Middle East Eye» պարբերականը հրապարակել է Պարսից ծոցում տիրող իրավիճակի մասին վերլուծական հոդված, որտեղ ուշադրություն է հրավիրվում տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություների վրա։
Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի դրամատուրգ Յուն Ֆոսեին։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության հրապարակած հաշվետվություններում տեղ գտած տեղեկությունների համաձայն, Թուրքիայի նախագահի պաշտպանության վարչությունը, որին առընթեր են նախագահի թիկնապահները, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ծախսել է ընդհանուր առմամբ 693․4 մլն թուրքական լիրա։
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մինչև ձերբակալությունը Իր առաքյալներից երեքի՝ Պետրոսի, Հովհաննեսի ու Հակոբոսի հետ գնաց Գեթսեմանի այգի և ասաց նրանց. «Նստե՛ք այստեղ, մինչև որ գնամ աղոթեմ:
Լյարդում նյարդային վերջավորություններ չկան, ուստի այս օրգանի հիվանդությունները սկզբնական փուլերում առավել հաճախ ասիմպտոմատիկ են։ Այնուամենայնիվ, կան մի շարք ախտանիշներ, ներառյալ ոչ այնքան ակնհայտները, որոնք կարող են վկայել օրգանների վնասման մասին: Դրանց մասին «Իզվեստիա»-ին պատմել է գաստրոէնտերոլոգ Վալերիա Լոմովան։
Այլևս չկա այն Հայաստանը, որում ապրում էինք մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, չկա նաև այն Հայաստանը, որն ունեինք 2021, 2022 թվականներին: Յուրաքանչյուր փուլի հետ ավելի սեղմված պետությունը սեպտեմբերի 19-ից հետո այլևս ապրում է առանց Արցախի:
Կատարվում է քննություն:
Վերջին օրերին ադրբեջանական իշխանության կողմից Արցախի պաշտոնաթող ու գործող առաջնորդների, հանրային-պետական գործիչների ազատազրկումներն ու առևանգումները բացահայտ անօրինական են և բացարձակ կամայական, հանցավոր արարքներ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Վերին Լարսի անցակետում Ռուսաստան գնացող ուղղությամբ հերթեր, կուտակումներ չկան, հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից Ռուսաստան ճանապարհներին է, մի մասը ձևակերպում է անցնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում տվյալներ ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Հայաստան հոկտեմբերի 6-ին կժամանի Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը, որը պատասխանատու է եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով։
Բնակարանների վարձավճարների կտրուկ աճ ավելի շատ նկատվում է վերջին երկու շաբաթների ընթացքում: Չեմ կարող ասել՝ դա կապված է Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ, թե ոչ: Բայց գնային աճ, անկասկած, կա: 168.am-ին հայտնեց անշարժ գույքի «Բարս» գործակալության ներկայացուցիչ Մարգարիտա Հարությունյանը:
Հիմա նորից փորձում են հերքել, որ նման բան չկա, բայց հենց սա է լինելու Ադրբեջանի հաջորդ պահանջը»։
Գրանադայում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` քննարկելով ԼՂ-ում էթնիկ զտումների հարցը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տո այ դդումներ, էդ ե՞րբ է ԵՄ-ն կամ Արևմուտքը հարցականի տակ դրել ՀՀ ինքնիշխան տարածքի 29,8 հազար քառ.կմ տարածքը, որ հիմա էլ Գրանադայում ՀՀ տարածքի ճանաչման վերահատատումը հաջողություն եք համարում։
Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման։
Շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ` ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանն ու խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։
Բաքուն պնդում է, որ Երևանը հուսալի երաշխիքներ տրամադրի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» երթևեկության անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարծում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ–որ մեկի կողմից է բերվել իշխանության, որպեսզի հանձնի Ղարաբաղը։ Այս մասին Պուտինը հայտարարեց «Վալդայ» բանավեճի ակումբի նիստում։
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել եռակողմ հանդիպման նախաձեռնությամբ՝ առաջարկելով Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում։
Միայն անցած տարի 100 հազար Վրաստանի քաղաքացի լքել է երկիրը, դիմելով էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիին` խորհրդարանում ասել է «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցները համարել է հակաարդյունավետ։ Մակրոնը հայտարարել է նաև, որ անհրաժեշտ է շարունակել Բաքվի հետ երկխոսությունը։
Հայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 99 հազար 342 քաղաքացի: «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Կառավարության որոշմամբ, արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։ Վերոնշյալ փոփոխությունները միտված են ուսուցիչների բեռնվածության թեթևացմանը և կհանգեցնի նաև ֆինանսական վիճակի բարելավման:
Հանրապետության խոշոր առևտրային ցանցերում իրականացվում են պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ:
Ադրբեջանի փաստաբանների միության անդամ Ֆաիկ Հուսեյնովը պաշտպանելու է Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի իրավունքները։
«Իհարկե, մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել, Հայաստանը չի դադարել մեր դաշնակիցը լինելուց։ Եթե այնտեղ հումանիտար խնդիրներ կան, իսկ դրանք կան, մենք պատրաստ ենք օգնել ու կքննարկենք այդ հարցը։ Բնականաբար, պատրաստ ենք աջակցություն ու օգնություն ցուցաբերել այդ մարդկանց»,- ասել է Պուտինը։