ՀՀ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների աջակցությամբ սեպտեմբերի 10-ից կմեկնարկի Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը, որը նվիրված է Շառլ Ազնավուրի 100-ամյակին:
Թուրքիան Սոմալիի հետ բանակցություններ է վարում այդ երկրում բալիստիկ և տիեզերական հրթիռների փորձարկման նպատակով բազա հիմնելու շուրջ։ Անանուն մնալ ցանկացող աղբյուրները հայտնել են, որ Անկարան հեռահար փորձարկումներ իրականացնելու համար ընտրել է Սոմալիի դիրքը, քանի որ այն գտնվում է Աֆրիկա մայրցամաքի արևելյան ծայրին և լավագույնս հարմար է Հնդկական օվկիանոսին ուղղված արձակումներ իրականացնելու համար:
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժաժներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև գիտական կազմակերպությունների և ՀՀ ԳԱԱ-ի հարցը, նշվել է, որ «առաջարկվող նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ», ինչն անորոշ ձևակերպում է:
Թուրքիայի Դենիզլի նահանգի Չիվրիլի շրջանում կրակել են թուրք մարզիկի վրա։ Դեպքը տեղի է ունեցել դպրոցի բակում, երբ թուրք բազկամարտիկ Յուսուֆ Նալչաջըն դպրոցից դուրս էր գալիս։
«Վրաստանի իշխանությունները ողջունում են ցանկացած օտարերկրյա բիզնեսի, այդ թվում՝ ռուսականի մուտքը մեր շուկա», – այսօր հայտարարել է իշխող «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժումը սեպտեմբերի 10-ին հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է 72 ժամվա ընթացքում երկրի հյուսիս-արևմուտքում խոցել ԱՄՆ-ի երկրորդ հետախուզական հարվածային MQ-9 անօդաչու թռչող սարքը:
Դպրոցներում և քոլեջներում սովորող այն անձինք, որոնց 18 տարին լրացել է, օրենքով տարկետում կստանան մինչև իրենց ուսումնառության ավարտի օրը:
Քաղաքականության պատմության մեջ քիչ չեն այն գործիչները, ում քաղաքական գործունեությունն անցել է դատարաններով, ազատազրկման վայրերով, տարբեր տիպի ճնշումներով ու քաղաքական հետապնդումներով:
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում կքննվի սեպտեմբերի 24-ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՍԴ-ից։
Նիդեռլանդների երեք խոշորագույն քաղաքներում՝ Ամստերդամում, Հաագայում և Ռոտերդամում, առավոտյան հասարակական տրանսպորտի աշխատողների լայնածավալ գործադուլ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդել է Dutch News պարբերականը։
2024 թվականի երրորդ եռամսյակի ավարտին ՀՀ-ում գրանցված 6.4 տոկոս տնտեսական աճը հայաստանյան տնտեսական պոտենցիալից բարձր է։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` մեկնաբանելով ՀՀ տնտեսության վրա արտաքին գործոնների ազդեցությունը։
7.5 տոկոսանոց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է գնաճի 4 տոկոսի և գների կայունության պահպանման համար։ Այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` մեկնաբանելով վերաֆինանսավորման տոկոսադրուքը 0.25 տոկոսով նվազեցնելու` ԿԲ խորհրդի որոշումը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի տաճարի վերաօծման արարողությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու աղբյուրները։
Շինթույլտվության ապօրինություններ դուք եք թույլ տվեք, պարո՛ն Թոխյան, ձեզ հանեցի քնից. Մանուկյան
Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել Հունգարիայում․ Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Երևանում
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իրակլի Չիկովանիի և Զաքիր Հասանովի հանդիպումը։
Հիմնադրամը բնակչությանը հորդորում է չանհանգստանալ։
Եթե մեր թուրք հարևանների կողմից քաղաքական կամք լինի, մենք վաղը կարող ենք ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ. Ռուբինյան
Գերմանիան սեպտեմբերի 16-ից խստացնում է սահմանային հսկողությունը, հաղորդում է երկրի Ներքին գործերի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Բելգիայի և Դանիայի հետ ցամաքային սահմաններին շարժական և ստացիոնար ոստիկանական անցակետեր են տեղադրվելու։
Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին միաձայն վավերացրեց Հայաստանի քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրամիության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Նախագծին կողմ քվեարկեց 99 պատգամավոր։
Վեց տարվա նախագիծ եք բերել, արդյո՞ք կարելի է. Ավագանու անդամ
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին անցած շաբաթ հավանություն տվեց Հայաստանի կառավարությունն, ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար, այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ՝ նշելով՝ սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ կա։
Ռուսաստանն արդեն իսկ կառուցողական դեր է ունեցել խաղաղության հաստատման հարցում։ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանը հրավեր է ուղարկել բոլոր գործընկերներին՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու համաժողովին Ռուսաստանից բարձրաստիճան հյուրեր չկան։
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 9-ի ժամը 12.30-ին զանգել է Վիլնյուսի փողոցի բնակիչ 26-ամյա մի աղջիկ և հայտնել, որ 73-ամյա պապը դանակով և զենքով սպառնացել է 70-ամյա տատիկին:
Երբ հանցանք կատարելու պահին չունես օրենք, հետո մարդուն չես կարող մեղադրել. Սերգեյ Մարաբյան
Մի տարի 8 ամիսը «շակալադնի» ա. մենք մեր սկզբունքների համար ենք կռիվ տվել, էդ ի՞նչ է. Առուշ Առուշանյան
#ՀԻՄԱ․ ԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ՈՒՂԻՂ