Ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հուլիսի 15-ին Առինջ համայնքի Ս. Առինջեցու փողոցում հայտնաբերել և Կոտայքի բաժին են տեղափոխել 60-ամյա Արծրունի Պ.-ին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է հուլիսի 18-ին բրիտանական Օքսֆորդշիրի Բլենհայմ պալատում, հայտնել է Middle East Eye-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ չորրորդ գագաթնաժողովին 2022 թվականին համայնքի ստեղծումից ի վեր կհավաքվեն ավելի քան 50 եվրոպացի առաջնորդներ:
Իլոն Մասկը ցանկանում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ):
Հուլիսի 16-ին՝ ժամը 20:13-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին իր կնոջ և երկու երեխաների հետ «Մաթոսավանք» վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մենենդեսը կաշառքի դիմաց օգնել է միլիարդավոր դոլարների ԱՄՆ օգնություն տրամադրել Եգիպտոսին, որտեղ դատախազներն ասում են, որ գործարարներից մեկը՝ Վաել Հանան, կառավարության պաշտոնյաների հետ կապեր է ունեցել:
Ոստիկանության Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 16-ի գիշերվա ժամը 2-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և Շիրակի մարզային քննչական վարչություն են ներկայացրել 29-ամյա Աբրահամ Ա.-ին:
#ՀԻՄԱ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՏԱՐԿ, ԿԵՂԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ. #ՈՒՂԻՂ
Պետական սահմանի մոտ հավաքված փախստականներին վտարելու մասին Ֆինլանդիայում ընդունված օրենքը ենթադրում է, որ վտարման մասին որոշումը սահմանապահները կներկայացնեն որքան հնարավոր է շուտ։ Ըստ այդմ՝ փախստականներին կհրամայեն վերադառնալ այն երկիր, որտեղից ժամանել են Ֆինլանդիա։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Պյայվի Կաասինենը։
Ժամը 20։10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Օգանեզ Օ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 34-ամյա Անժելա Ղ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ ունեցած հարաբերությունների մասին, որը հանդես է գալիս Միլանի «Ինտերում»։
2024թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետական քարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին հարցին, մասնավորաբար, հայտարարել է. «Մենք իրոք կարծում ենք, որ համաձայնությունը հնարվոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»՝ չպարզաբանելով «բարդ ընտրություններ» և «ծանր փոխզիջումներ» ձևակերպումները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Էստոնիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար և «Eesti 200» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Մարգուս Ցահկնան ասել է, որ երկիրը կսահմանի պաշտպանական հարկ, որը գանձվելու է առնվազն մինչև 2027 թվականը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը։
ՆԱՏՕ-ն Վրաստանին կոչ է անում արագացնել բարեփոխումները՝ ի շահ եվրաատլանտյան ինտեգրման։
Մոլդովական Moldelectrica ընկերությունը հայտնել է, որ անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով ստիպված է եղել դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահի համար «պատմության ամենակարևոր», իսկ բոլորին ավելի հայտնի՝ «Սիլվայի գործով» դեռևս 2019 թվականին դատարաններն իրենց որոշումներով արձանագրել էին, որ դրանում նույնիսկ հիմնավոր կասկած չկար»:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Լուկաշինի 2-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Հիվեն Ն.-ն:
Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթը որևէ կերպ չի կաշկանդել պատգամավորի հետ կապված «Արարակ» ՍՊԸ-ին ընդլայնել ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը։
Գերմանական RBB24 ռադիոկայանը աշխատանքից հեռացրել է հաղորդավար Սեբաստիան Հոցին՝ X սոցիալական ցանցում գրառման համար, որով նա հավանություն է տվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասվել է ռադիոկայանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում 9 ամիս շարունակվող պատերազմի ընթացքում ոչնչացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի ղեկավարության կեսը, կազմակերպության մոտ 14 հազար մարտիկ սպանվել կամ գերի է ընկել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վրաստանի արտաքին պետական պարտքը հունիսի վերջին կազմել է 8,7 մլրդ դոլար, ինչը 22,6 մլն դոլարով կամ 0,25 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ։ Այս մասին են վկայում Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Նարեկ Ա.-ի ներկայանալու մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ, դատախազությանը և ԱՆ փոխօգնության վարչությանը։
Հունաստանի իշխանությունները որոշ ձեռնարկություններին կարգադրել են այս շաբաթ իրենց աշխատակիցներին թույլ չտալ ցերեկային ժամերին դրսում ծանր աշխատանք կատարել, քանի որ երկրում կրկին մոլեգնում է խիստ շոգը, հայտնել է Reuters-ը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեի մասնագետների հետ շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում։ Կոմիտեից հայտնում են, որ շրջայցին մասնակցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի, մարզահամերգային համալիրի տնօրենի, ոլորտային մասնագետների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման, ջրավազանների վերանորոգման և հակահրդեհային համակարգի արդիականացման վերաբերյալ հարցեր։
Եթե պետությունը զավթված լիներ, փողոցով չէին գա իշխանության. Մինասյանը՝ Սաքունցին
Ռուսաստանի փոստը, համագործակցելով ամենամեծ մարքեթփլեյսներից (առցանց շուկա) մեկի հետ, փորձարկել է փոստի ցամաքային փոխադրումը՝ Հյուսիսային Օսիայի տարածքով դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով պետական ընկերության ղեկավարի տեղակալ Ալան Կոզոնովի հայտարարությունն՝ արված կովկասյան ներդրումային համաժողովում։
IFES-ի տնօրեն Ժերոմ Լեյրոն՝ ՀՀ ընտրական համակարգի և Սահմանադրության մասին