Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, նաև ընկել է ծառ՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիները։
Ղազախստանը հետևում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, իսկ դրանց խախտման դեպքերը եզակի են և անմիջապես կասեցվում են, չորեքշաբթի հայտարարել է հանրապետության փոխվարչապետ և ազգային էկոնոմիկայի նախարար Նուրլան Բայբազարովը, գրում է The Moscow Times-ը։
Սա բաց թողնված հնարավորություն էր Հայաստանի կառավարության համար 1995 թվականին՝ օգտվելու հեղաշրջման փորձից և դրա հետևանքով Ադրբեջանում ստեղծված քաոսից՝ երկու թշնամիներին միմյանցից ավելի հեռացնելու համար՝ հրապարակայնացնելով և շեշտադրելով պառակտումը:
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորություն չունի։
Նյու Յորքի օպերայի խորհուրդը հայտարարել է կազմակերպության նոր գործադիր տնօրենի և երաժշտական տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանին նշանակելու մասին, որը կփոխարինի գլխավոր տնօրեն Մայքլ Կապասոյին, գրում է Operawire.com-ը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևանի քաղաքապետարանը գրեթե մեկ ու կես տարի գործընթացի մեջ է եղել, և արդյունքում չի հասցրել այն մի կետի, որտեղ քաղաքացին կարող է դիմել շինթույլտվություն ստանալու համար, ընդ որում մեկ տարի երեք ամիս միայն այս գործը պտտվում է քաղաքապետարանի մի վարչությունից մյուսը, և միայն վերջին մեկ ու կես ամսում քաղաքացուց տեղեկություններ են պահանջել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին։ Նա նշեց նաև, որ տնտեսվարողը, որի մասին խոսում է ինքը, ԱՄՆ-ից Հայաստան է եկել՝ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։
Իսրայելը շուտով կզգա «վրեժի համը», մինչդեռ պաղեստինցիները կզգան «հաղթանակի քաղցր համը», – ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի էլիտար զինված ուժեր) հրամանատար Հոսեյն Սալամին:
Թուրքիայի «Արտաքին տնտեսական կապերի վարչության (DEİK) Թուրքիա-Չինաստան աշխատանքային խորհրդի» կողմից Ստամբուլում կազմակերպվել է «Win-win (երկուստեք շահելով) ընկալմամբ դեպի դուրս բացվող Չինաստան» խորագրով պանելային քննարկում:
Ես ամեն օր էլ ձախողվում եմ. տեղապտույտի մեջ ենք. Փաշինյան
2018-ից և 2020-ից հետո ՀՀ-ն շահեց ինքնիշխանություն, շահեց որպես պետություն լինելու շանս։
Ռուս սահմանապահները ստեղ են պայմանագրով, վաղը կարող ա որոշենք, որ չպետք է լինեն. Փաշինյան
Մեր նպատակը չի, որ Ադրբեջանը մեզ բան զիջի. ադրբեջանական օկուպացիայի տակ ՀՀ տարածքներ թողած Փաշինյան
Լո՞ւրջ եք ասում, ի՞նչ երաշխավոր, դրանից ֆեյք թեմա չկա. Փաշինյան
Ըստ Սուքիասյանի՝ ՀՀ-ում թմրամիջոցների տարածումը ժողովրդի լավ գնողունակությամբ է պայմանավորված նաև
Փաշինյանն անպատասխան թողեց հարցը՝ ի՞նչ են անելու, եթե ՍԴ-ն որոշի՝ կանոնակարգը հակասահմանադրական է
Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ այսուհետ 15 տարեկանից ցածր և 50-ից բարձր տարիքային խմբերում գտնվող Թուրքիայի քաղաքացիներն Իրաք կարող են մեկնել առանց վիզա: Նրանք կարող են մնալ Իրաքում մնալ 30 օր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նման որոշում ավելի վաղ ընդունվել էր Թուրքիայի կողմից, որով սեպտեմբերի 1-ից ի վեր նույն ընթացակարգը կիրառելի էր դարձել Իրաքի քաղաքացիների […]
Ձեր նախկին կուսակիցը զենքով կոտորել է ԱԺ-ն. Փաշինյանը՝ Խամոյանին
Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոն։
Ձեր օրոք թմրանյութ գնելը կոնֆետ գնելու պես հեշտ է դարձել. Խամոյանը՝ Փաշինյանին
Ըստ նրա՝ տարիներ շարունակ հայաստանյան բուհերում գոյություն ունեցող կառուցվածքն ուղղված էր ոչ այնքան բարձրագույն կրթության ոլորտը զարգացնելուն, որքան ոմանց զբաղվածությունն ապահովելուն։
ՀՀ-ում ոստիկանների թիվը եռապատկենք, տանենք բոլոր հիմնարկներում բաժիններ բացենք, սե՞նց կլինի․ Փաշինյան
«Թյուրքական պետությունների կազմակերպությունը» քայլեր է կատարում ընդհանուր թյուրքական այբուբենի ընդունման ուղղությամբ։ Թուրքական լեզվի ասոցիացիայի և Թյուրքական ակադեմիայի գլխավորած հանձնաժողովը համաձայնության է եկել 34 տառից բաղկացած այբուբենի առաջարկի շուրջ, որն ուղղված է թյուրքական լեզուները մեկ այբուբենով միավորելուն:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 16։01-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ամասիայի տարածաշրջանի «Սնղ» կոչվող հանդամասի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր պարտականությունները կկատարի հոկտեմբերի 1-ից։
Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին հաստատել է Արագածոտնի մարզի բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:
Կրեմլն ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումները Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։