Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Հոկտեմբերի 24-28-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 110,072,900 դոլար 474.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 83,072,711 ԱՄՆ դոլար 475.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 16,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 475.60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,544,075 եվրո 515.53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,333,337 եվրո 519.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,065,812,055 ՌԴ ռուբլի 7,56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 521,272,708 ՌԴ ռուբլի 7,66 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս