Բաժիններ՝

«ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Կուբայի հետ հարաբերությունների կարգավորումից». Թրամփի օգնական

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ղեկավար Ռայնս Պրիբասը հայտարարել է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կգնա Կուբայի հետ հարաբերությունները կարգավորման չեղյալ հայտարարման ուղղությամբ՝ առանց երկրի ղեկավարության կողմից որոշակի զիջումների, հայտնում է Fox News-ը։

«Մեզ ավելի շահավետ գործարք է անհրաժեշտ»,- ասել է Պրիբասը՝ նկատի ունենալով 2014թ. ԱՄՆ-ի և Կուբայի միջև դիվանագիտական և առևտրային հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիրը։

Նրա խոսքով՝ Ռաուլ Կաստրոն ստիպված է լինելու «կատարել մեր (ԱՄՆ) պահանջները, եթե շահագրգիռ է նման պայմանագրի երկարաձգմամբ»։

Պրիբասը նշել է, որ բռնաճնշումները, բաց շուկաները, կրոնական հալածանքները, քաղբանտարկյալները բաներ են, որոնք պետք է փոխվեն, որպեսզի առաջանան Կուբայի հետ ազատ և բաց հարաբերություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930