Ձյուն, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. եղանակը առաջիկա օրերին
Այսօր և դեկտեմբերի 3-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, պոռթկումները՝ 20-25 մ/վ:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-6-ը շրջանների մեծ մասում, 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 7-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: Դեկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Դեկտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերը կնվազի 2-4, 5-6-ի ցերեկը‵ 4-6 աստիճանով:
Երևանում`
Դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: Դեկտեմբերի 3-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն: Դեկտեմբերի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի դեկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.30C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.50C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.20C