Մեկնարկում է Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը (ուղիղ)
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ հետո կմեկնարի Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով առաջին դատական նիստը։
Դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը լրագրողներին ասաց, որ յոթ լրագրողից ավել չեն կարող ներկա գտնվել նիստին, քանի որ դահլիճում տեղ չկա։ Սակայն լրագրողները պահանջում են ապահովել բոլորի ներկայությունը: Նրանք դիմել են դատական դեպարտամենտին, որտեղից տեղեկացրել են, որ նիստը դռնբաց է և բոլոր լրագրողներն իրավունք ունեն ներկա գտնվելու։
Շուրջ 20 լրատվամիջոցների ներկայացուցիչներ այս պահին սպասում են մուտքի թույլտվության, նրանք որոշել են նիստի մասնակցել կամ միասին, կամ ընդհանրապես չմասնակցել։
Ուղիղ միացումը՝ «Ազատություն» ռադիոկայանի