
Քամու հետևանքով մասնակի պոկվել և քշվել է թիվ 1 հատուկ կրթահամալիրի տանիքը

Դեկտեմբերի 2-ին, ժամը 11.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.00-ի քամու հետևանքով մասնակի պոկվել և քշվել է Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68/2 հասցեում գտնվող թիվ 1 հատուկ կրթահամալիրի տանիքը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: