
«Ադրբեջանը կարևոր երկիր է մուսուլմանական աշխարհում». Նեթանյահու

Ադրբեջանն ու Ղազախստանը կարևոր և մեծ երկրներ են մուսուլմանական աշխարհում։ Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, մինչ Բաքու ուղևորվելը՝ Թել Ավիվի օդանավակայանում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ադրբեջանն ու Ղազախստանը երկու մեծ և կարևոր երկրներ են մուսուլմանական աշխարհում։ Մեր նպատակն է նրանց հետ ամրապնդել քաղաքական, ֆինանսական և անվտանգության ոլորտում կապերը։
Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումից հետո հիմա հերթը մուսուլմանական աշխարհի կարևոր երկրներինն է»,- ասել է նա։
Ադրբեջանից հետո Նեթանյահուն կմեկնի Ղազախստան։