Բաժիններ՝

«Մոսկվան տարածքային խնդիրներ չունի Ճապոնիայի հետ». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճապոնական «Նիպպոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը տարածքային խնդիրներ չունի Ճապոնիայի հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Հարցազրույցի ամբողջական տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Մենք տարածքային խնդիրներ չունենք Ճապոնիայի հետ, Ճապոնիան է կարծում, թե մենք ունենք իր հետ տարածքային խնդիրներ, սակայն մենք պատրաստ ենք դա քննարկել»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, թե Մոսկվան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Տոկիոյի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031