Բուք, քամու ուժգնացում, ձյուն. ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 14-ին, 15-16-ը, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և թաց ձյուն, 14-ին առանձին հատվածներում՝ զգալի: Դեկտեմբերի 17-ին սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն լինի:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 14-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում՝
Դեկտեմբերի 14-ի գիշերը և առավոտյան սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, կեսօրից սկսած տեղումները կվերափոխվեն ձյան, 15-16-ը, 18-ին ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն: Դեկտեմբերի 17-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
Երևանի դեկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.30C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.80C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.00C