ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանագիրը ամերիկյան դպրոցներում տրանսգենդերների համար զուգարանների մասին, ասվում է ԱՄՆ աԱրդարադատության նախարարության կայքում։
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը վաճառում է Hubertus-Schlössl առանձնատունը, որը գտնվում է Բավարիայում, հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը։
Նյու Յորքի ոստիկանական վարչությունը ԱՄՆ Կոնգրես է ուղարկել խնդրանք՝ փոխհատուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Trump Tower երկնաքերի պահպանության համար ծախսված 25.7 մլն դոլարը։
Օսկարակիր Սյուզան Սարանդոնը նկարահանվել է ռեժիսոր Արթուր Բալդերի նոր փաստագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում ամերիկաբնակ հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ: Նոր ֆիլմի նկարահանումները վերջին փուլում են: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ ֆիլմի պրոդյուսերը Դավիդ Շարան է: Ֆիլմը նկարահանվել է դերասանուհի Էշլի Հինշոուի, թոփ մոդել Հիլարի Ռոդայի, ոսկերիչ դիզայներ Մորգան Շարայի և հեռուստաաստղ Ֆլորենս Ֆեվղի և այլոց մասնակցությամբ:
Իրանի խորհրդարանի խոսնակը՝ Ալի Լարիջանին, հայտարարել է, որ բոլորը պետք է զգոնություն ցուցաբերեն՝ գործ ունենալով անբարյացակամների հետ, երբ տարածաշրջանում տեղի են ունենում փոփոխություններ և կոչ է արել Պարսից ծոցի երկրներին ամրապնդել միասնականությունը։
Զինված հակամարտությունները չափազանց շատ տառապանքներ ու ավերածություններ են առաջացրել ԵԱՀԿ ողջ տիրույթում, այդ հակամարտությունները չունեն ռազմական լուծում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) նախատեսում է ավելացնել Ուկրաինայում մոնիթորինգային առաքելության կազմի դիտորդների թիվը, հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների ժամանակը խնայելու և ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու նպատակով` հնարավորություն է ընձեռում ստանալ սպառողական վարկեր ավելի արագ` MasterCard Instant issue ակնթարթային տրամադրման քարտերին:
Փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Փետրվարի 22-ին, ժամը 15.33-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է, և զենք-զինամթերք է թողել օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիր մտնող ճանապարհի ցանկապատի մոտ:
Արցախ այցելելու համար եվրոպացի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով Ադրբեջանը հատում է կարմիր գիծը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի և Մայքլ Կարիկի վնասվածքները:
Մեքսիկայի ամենահայտնի գիտնականներից Խոսե Սարուխանը արժանացել է ԱՄՆ ամենահեղինակավոր մրցանակին (Tyler prize), որն շնորհվում է էկոլոգիայի ոլորտում, հայտնում է Rusarminfo-ն։
Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին։
Սիրիացի փախստականները, որոնք գտնվում են Թուրքիայում, վաճառում են իրենց օրգանները՝ երիկամները, լյարդը, ֆինանսական կարիքները թեթևացնելու համար։ Այս մասին գրում է շվեյցարական Tagesanzeiger թերթը՝ վկայակոչելով գերմանական ARD հեռուստաընկերության Fakt ծրագրին։
«Հետախուզում հայտարարվել է Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ, կարծում եմ, որ այս հարցը կմտնի Եվրախորհրդարանի օրակարգ: Ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանի հանդեպ քննադատական մոտեցում է լինելու: Նորից եմ ասում, այստեղ հարցը պետք է գլոբալ դնել, դուրս գալ զուտ ադրբեջանա-արցախյան կոնտեքստից»,-հավելեց քաղաքագետ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի մահվան հանգամանքները:
Մոսկվայում գործում է համաշխարհային հայտնի բրենդների շքեղ մարզական ավտոմեքենաների կլոնների հավաքման եզակի արհեստանոց, որտեղ աշխատում են հայ վարպետները՝ պատրաստ գնորդներին առաջարկել «Բենթլի՝ երևանյան ձևով», հայտնում է Rusarminfo-ն։
Սենատոր Ջոն Մակքեյնը այցելել է Սիրիայի Քոբանի քաղաք, որտեղ հանդիպել է ամերիկացի զինվորականների և քրդերի ներկայացուցիչների հետ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտի 16-17-ին այցով կգտնվի Ադրբեջանում՝ մասնակցելու Բաքվի V գլոբալ ֆորումին։
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սողոմոնյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներում, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, մասնավորապես նշել է, որ նրա «առողջական վիճակը ծանր է, սակայն նրան բուժօգնություն չեն ցուցաբերում»:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ՀՀ ՊՆ տարածք մուտք գործելու դեպքի առթիվ:
«Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի երրորդ նիստն է այսօր՝ փետրվարի 23-ին, մեկնարկում Բաքվում, որին մասնակցում են ԱՄՆ Պետդեպի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները, Վրաստանի, Թուրքիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի, Իտալիայի ու Հունաստանի նախարարները, հայտնում է RIA Novosti-ն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ադրբեջանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները համոզվել են նրանում, որ Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները լիարժեք կերպով պահպանվում են, նա չունի բողոք պահման պայմաններից, RIA Novosti-ին հայտնել է դեսպանության մամուլի ներկայացուցիչ Դենիս Ապաշկինը։
Համենայնդեպս Ռոբերտ Քոչարյանի շվաքը այնտեղ չեմ տեսել, բայց Սամվել Բաբայանինը տեսել եմ: Թե ով, ում հետ եւ ինչ՝ չեմ կարող ասել, բայց նման կապերը կամ ականջները ինձ երբեք չեն հետաքրքրում, ես նման հարցեր չեմ քննարկում: Ես քննարկում եմ այն, ինչ վերաբերում է սկզբունքներին եւ պատկերացումներին, այլապես որեւէ ձեւաչափում անելիք չունեմ: Եթե չեմ սխալվում, անգամ Վարդան Օսկանյանը մամուլից է իմացել, որ մենք հայտարարություն ենք արել դուրս գալու վերաբերյալ: Այդ դեպքում դե պատկերացրեք՝ եղե՞լ է այդպիսի դաշինք, թե չի եղել:
Սոցցանցերը բուռն են արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կնոջը՝ 52-ամյա Մեհրիբան Ալիևային, երկրի առաջին փոխնախագահ նշանակելու փաստին, հայտնում է strana.ua-ը:
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի 3 պատգամավորների նկատմամբ՝ կապված այն բանի հետ, որ վերջիններս այցելել են Արցախի Հանրապետություն՝ դիտորդական առաքելություն անցկացնելու Սահմանադրական հանրաքվեում, հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։