
Լապշինի իրավունքները Բաքվում չեն խախտվում. Ադրբեջանում ՌԴ դեսպանատուն

Ադրբեջանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները համոզվել են նրանում, որ Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները լիարժեք կերպով պահպանվում են, նա չունի բողոք պահման պայմաններից, RIA Novosti-ին հայտնել է դեսպանության մամուլի ներկայացուցիչ Դենիս Ապաշկինը։
«Ադրբեջանի օրենսդրությամբ նախատեսված քննչական գործողությունները Ալեքսանդր Լապշինի նկատմամբ շարունակվում են։ Նրա պաշտպանությունը ապահովում է մասնավոր փաստաբանը, որը վարձվել է ընտանիքի կողմից։
Եվս մեկ փաստաբանի ներգրավումը ռուսական կողմից դեռ չի դիտարկվում։ Փետրվարի 9-ին Ալեքսանդրին այցելել են դեսպանատան ներկայացուցիչները, որոնք տեղում համոզվել են, որ նրա իրավունքը՝ որպես մեղադրյալ, լիարժեք ծավալով պահպանվում է։ Ալեքսանդրը հանդիպման ժամանակ պահման պայմաններից բողոք չի հայտնել»,- ասել է Ապաշկինը։
Նրա խոսքով՝ Լապշինի հերթական այցելությունը հյուպատոսության պաշտոնատար անձանց հետ տեղի կունենա համապատասխան թույլտվության ստացումից հետո, որի մասին ռուսական կողմն արդեն հարցում է ուղարկել Ադրբեջանի իշխանություններին։