Բաժիններ՝

Բաքվում մեկնարկում է «Հարավային գազային միջանցքի» խորհրդի հերթական նիստը

«Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի երրորդ նիստն է այսօր՝ փետրվարի 23-ին, մեկնարկում Բաքվում, որին մասնակցում են ԱՄՆ Պետդեպի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները, Վրաստանի, Թուրքիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի, Իտալիայի ու Հունաստանի նախարարները, հայտնում է RIA Novosti-ն։

Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունից RIA Novosti-ին հայտնել են, որ արդեն ավարտվել են երրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպմանը ներկա են գտնվելու ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ռոբին Դաննիգանը, Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Ադրբեջանի հետ առևտրի հարցերով հատուկ ներկայացուցիչ, բարոնուհի Էմմա Նիքոլսոնը, Եվրահանձնաժողովի՝ էներգետիկայի հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը և այլք։

«Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2015թ. փետրվարի 12-ին, երկրորդը՝ 2016թ. փետրվարի 29-ին։

Նախագիծը նախատեսում է ադրբեջանական 10 մլրդ խմ գազի տարանցում Կասպյան շրջանից Վրաստանով, Թուրքիայով դեպի Եվրոպա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս